Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Իսկ այսօր ունենք 4 զոհ, 1 վիրավոր

Իսկ այսօր ունենք 4 զոհ, 1 վիրավոր
13.02.2024 | 14:47

Մի քանի օր առաջ Պետրոսին տված իր հարցազրույցում պաշտպանության նախարար Պապիկյանը դարձյալ փափուկ բարձ էր դնում մեր գլխի տակ, թե իբր այս պահին «սահմանին ադրբեջանական զորքի կուտակումներ չկան»։ Իսկ այսօր ունենք արդեն 4 զոհ, 1 վիրավոր։ Իշխանությունը չորրորդական հարցերով է մարդկանց զբաղեցնում, բայց շարունակվող պատերազմի պայմաններում ժողովրդին համընդհանուր ինքնապաշտպանությանը նախապատրաստելուց սկզբունքորեն հրաժարվում է։ Եվ այս կործանարար հանձնվողական քաղաքականությունը Հայաստանում շարունակվում է 2020 թ. նոյեմբերի 9-ից ի վեր ու մինչև այսօր։

Վերևները պետք է լրիվ փոխարինվեն հայրենասեր մասնագետներով, որպեսզի ինքնապաշտպանության միջոցով փրկվելու հնարավորություն ստանանք։ Իշխանության բոլոր օղակներում սրտացավ ու բանիմաց հայ մարդիկ պետք է հայտնվեն։ Այլապես, ոչ հեռու ապագայում Արցախի ճակատագիրը սպասում է և՛ ՀՀ մարզերին, և՛ մայրաքաղաք Երևանին։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2692

Մեկնաբանություններ